Մարզեր

Քաջարան-Ագարակ կառուցվող ճանապարհահատվածում նախատեսված է կառուցել 17 կամուրջ, 5 փոխհատում

1 րոպեի ընթերցում

Քաջարան-Ագարակ կառուցվող ճանապարհահատվածում նախատեսված է կառուցել 17 կամուրջ, 5 փոխհատում

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ կառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածում նախատեսված է կառուցել 17 կամուրջ, 5 փոխհատում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, 6 կամուրջ գտնվում է բետոնացման փուլում, 11 կամրջի վրա արվում են հողային, հիմքերի կառուցման աշխատանքներ։

Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի հիմքերից մեկը, ըստ նախագծի, համընկել և կառուցվում է գործող Մ-2 ճանապարհի վրա։ Կապալառու կազմակերպությունը մինչ տրանսպորտային հանգույցի շինարարության մեկնարկը կառուցել է Մ-2 ճանապարհի նշված հատվածը շրջանցող ճանապարհահատված՝ տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունն ապահովելու համար։ 

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում