Հայաստանում առաջին անգամ անցկացվել է միջազգային ճանաչում ունեցող «PHUSE» կոնֆերանսը

3 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը մայիսի 2-ին հյուրընկալել է «PHUSE Single Day Event»-ը՝ միջազգային հեղինակություն վայելող կոնֆերանս, որը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Ուռուցքաբանության ազգային կենտրոնից։

Միջոցառումն իրականացվել է «Գուրուս CRO» ընկերության նախաձեռնությամբ և մեկ հարկի տակ համախմբել  շուրջ 20 կլինիկական փորձարկումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Վրաստանից, ինչպես նաև Հայաստանի առողջապահական համակարգի ավելի քան 200 մասնագետների։

«PHUSE Single Day Event»-ը համաշխարհային մասշտաբով անցկացվող մեկօրյա կոնֆերանս է, որը միտված է տվյալ տարածաշրջանի առողջապահական ոլորտում, մասնավորապես, կլինիկական հետազոտությունների, տվյալագիտության և կենսաչափության զարգացման խթանմանը։

Ողջունելով մասնակիցներին՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ծառուկյանը նշել է, որ նման միջոցառման անցկացումը Հայաստանում մեծ պատիվ է։ 

«Կարծում եմ՝ սա նշանակալի իրադարձություն է մեր առողջապահական համակարգի համար, և լիահույս եմ, որ այն կունենա շարունակական ազդեցություն», – ասել է նա։

«PHUSE» ՀԿ Եվրոպա–Մերձավոր Արևելք–Աֆրիկա տարածաշրջանային ղեկավար Ջոն Սոլթերը կարևորել է միջոցառման աշխարհագրական ընդգրկման ընդլայնումը և շնորհակալություն հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության համար։

«Գուրուս CRO»-ի համահիմնադիր և տնօրեն Վահե Մարտիրոսյանը իր խոսքում շեշտել է, որ սա կարևոր քայլ է մեր տարածաշրջանի համար՝ Հայաստանը միջազգային շուկայում որպես կլինիկական հետազոտությունների հաջորդ հաջողակ կենտրոն ներկայացնելու տեսանկյունից։ 

«Կոնֆերանսը հրաշալի հնարավորություն է ոլորտի մասնագետների համագործակցության, նոր ուղղությունների որոնման և առկա խնդիրների բարձրաձայնման համար»,- ընդգծել է նա։

Միջոցառման շրջանակում ներկայացվել են ավելի քան մեկ տասնյակ ոլորտային զեկուցումներ, անցկացվել պանելային քննարկումներ և փորձի փոխանակում։

Հայերեն English

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի