Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեն գործարկում է թեժ գծի նոր հեռախոսահամարներ

1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն գործարկում է թեժ գծի նոր հեռախոսահամարներ

Քաղաքաշինության կոմիտեն կունենա թեժ գծի նոր հեռախոսահամարներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 5-ից կոմիտեի գործառույթներին առնչվող հարցերով կարող եք զանգահարել 011 621 621 և 011 621 622 հեռախոսահամարներով։ Նախկին՝ 011 621 769 հեռախոսահամարը կդադարի գործել։ 

«Հաշվի առնելով, որ 2025 թվականի հունվարի 1-ից քաղաքաշինական փաստաթղթերը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում տրամադրվում են urban.e-gov.am թվային հարթակով՝ թեժ գծի օպերատորները կպատասխանեն նաև գործընթացին առնչվող հարցերին։ Հարթակի վերաբերյալ տեխնիկական հարցերի դեպքում կարող եք զանգահարել ծրագիրը սպասարկող «VX Soft» ընկերություն՝ 0-8000-2020 կամ 010 58-59-80 հեռախոսահամարներով»,- նշված է Քաղաքաինության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը նկարագրված է անիմացիոն հոլովակում։

«Թեժ գիծ» ծառայության կատարելագործումը նպատակ ունի բարելավել քաղաքացիների սպասարկման որակը և լուծել արագ արձագանքման խնդիրը։ Հեռախոսազանգերի մեծ քանակով ծանրաբեռնված լինելու դեպքում գործելու է նաև հետզանգի պատվիրման հնարավորություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում