Մարզեր

Սևան համայնքում խրախուսվել են պահեստազորայինները

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքում խրախուսվել են պահեստազորայինները

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Բիզնես կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ խրախուսվել են Սևան համայնքի այն պահեստազորայինները, ովքեր մասնակցել են 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպված վարժական հավաքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի չորս տասնյակից ավելի պահեստազորայիններ 25-օրյա վարժանքների ծառայությունից հետո արժանացել են պատվոգրերի:

Վարժական հավաքներին ակտիվորեն ներգրավվելու, բարեխիղճ ծառայության և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Արմեն Մնացականյանը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և իր անունից պատվոգրեր է հանձնել  Սևանի տարածաշրջանից վարժական հավաքների մասնակիցներին: 

Պատվոգրերի հանձնման արարողությանը մասնակցել են Սևանի տարածքային զինկոմ Նաիրի Խաչատրյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, Սևանի զինկոմիսարիատի, համայնքապտարանի աշխատակիցներ: 

Ինչպես նշել են մասնակիցները, հայրենիքի պաշտպանությունն ու հայրենիքին ծառայելը չունի ժամանակի սահմանափակում, հայրենասիրությունն էլ ենթադրում է կոնկրետ գործ, կարևոր է նաև այն համագործակցված աշխատանքը, որի շնորհիվ և որի միջոցով հնարավոր է դառնում իրականացնել ցանկացած ձեռնարկ:

«Նման ձևաչափով հանդիպումը ոգևորող էր, ինչպես նաև պարտավորեցնող, բանակ-հասարակություն-համայնք համագործակցության լավագույն օրինակ, որն ունենալու է շարունակություն:

Վարժական հավաքների ընթացքում ցուցաբերած ջանասիրության և բարեխիղճ ծառայության համար մի շարք մասնակիցներ պատվոգիր են ստացել  զորամասի հրամանատարության կողմից, ինչպես նաև՝ թանկարժեք նվերներ»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում