Մարզեր

Վարդենիսի մանկական գրադարանում տեղի է ունեցել «Գովք անմահ հերոսներին» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ

2 րոպեի ընթերցում

Վարդենիսի մանկական գրադարանում տեղի է ունեցել «Գովք անմահ հերոսներին» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մանկական գրադարանում տեղի է ունեցել «Գովք անմահ հերոսներին» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած զինծառայողների ընտանիքների մայրերը կազմակերպել են գեղեցիկ նախաձեռնություն՝ «Գովք անմահ հերոսներին» վերնագիրը կրող գրքերը նվիրաբերելով Վարդենիսի մանկական գրադարանի ֆոնդին՝ ի հիշատակ և ի գնահատանք հերոսների սխրանքի։

Վարդենիսի մանկական գրադարանի աշխատակազմը՝ տնօրեն Բելլա Սարգսյանի գլխավորությամբ, կազմակերպել էր «Գովք անմահ հերոսներին» խորագրով հուշ-ցերեկույթ՝ մասնակցությամբ ընթերցասեր շնորհալի երիտասարդների, գրքում հիշատակված զոհված զինծառայողների երեխաների։ 

Միջոցառման առանցքում էր գրող Ալինա Մխեյանի հեղինակած «Գովք անմահ հերոսներին» գիրքը։ 

Միջոցառմանը մասնակցել են նաև Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ բաժնի աշխատակիցները։

Գրադարանի ընթերցողները ներկայացրել են  յուրաքանչյուր հերոսի կենսագրությունը՝ ասմունքներով, երաժշտական կատարումներով և բեմականացված դրվագներով։ 

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անունից զոհվածների այրիներին փոխանցվել է գոտեպնդող, երախտագիտական խոսքեր, նվիրվել ծաղիկներ և խորհրդանշական գրքեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում