Մարզեր

Սևան քաղաքում ընթանում են փողոցների հիմնանորոգման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Սևան քաղաքում ընթանում են փողոցների հիմնանորոգման աշխատանքներ

Սևան համայնքում մեկնարկած սուբվենցիոն ծրագիրը ճանապարհաշինական է:

«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում արդեն մեկնարկել և ընթանում են Իսահակյան, Օրբելի, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները, որոնց կհաջորդեն Գեղամա, Ռուսական, Աբովյան, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցների շինարարական աշխատանքները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրով նախատեսված են քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգման, դիտահորերի պատերի ամրացման, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրման, ջրամեկուսացման, ջրհավաք հորերի իրականացման և այլ շինարարական աշխատանքներ:

Այս պահին իրականացվում են եզրաքարերի տեղադրման աշխատանքները: Հիմնանորոգումն ընդգրկում է 39657 քառակուսի մետր տարածք: 

Ծրագրի պայմանագրային արժեքը 628 միլիոն 990 հազար 550 դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ 

Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Ճան-Շին» ՍՊԸ-ն։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում