Մարզեր

Գավառում անցկացվել է Մայիսմեկյան տոնին նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

Գավառում անցկացվել է Մայիսմեկյան տոնին նվիրված միջոցառում

«Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ն Գավառի համայնքապետարանի հետ համատեղ Գավառի «Ժակի Բուլվար» այգում կազմակերպել էր Աշխատանքի օրվան նվիրված բացօթյա  միջոցառում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառման ընթացքում կազմակերպվել էր աշխատանքի և կարիերայի տոնավաճառ, ձեռներեցության վերաբերյալ բիզնես քննարկում, տեղական արտադրանքների տաղավարային ցուցադրություն, գեղանկաչություն, լուսանկարների ցուցադրություն, առաջին բուժօգնության վարպետաց դաս, ազգային պարերի վարպետաց դաս:

Միջոցառմանը մասնակցել են Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալներ Գրիգոր Բոշյանը, Մուրադ Մովսիսյանը, «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ  նախագահ Նարեկ Արևշատյանը, համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր, քաղաքացիներ: 

Միջոցառման մասնակիցներին գեղարվեստական կատարումներով ողջունել են Գավառ համայնքի մշակութային հաստատությունների անհատ կատարողներն  ու խմբերը, իսկ մարզական ցուցադրական ելույթներով հանդես են եկել Գավառի մարզադպրոցի Գանձակի տարածքային ստորաբաժանման մարզիկները: 

«Միջոցառումը բազմաբովանդակ էր, նպատակային, որի ընթացքում փառաբանվեցին աշխատավոր մարդիկ, ներկայացվեցին համայնքի գործարարների, աշխատավորների, արտադրողների, արվեստասերների աշխատանքային ձեռքբերումներն ու հաջողությունները։ Տոնական տրամադրությունը պարզապես համակել էր բոլոր մասնակիցներին»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում