Ապրիլին Գեղարքունիքում ծնվել է 73 երեխա
1 րոպեի ընթերցում

2025 թվականի ապրիլին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 73 երեխա՝ 38 տղա և 35 աղջիկ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 27 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 25 երեխա՝ Սևանի, 11 երեխա՝ Գավառի, 9 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
2024 թվականի ապրիլին Գեղարքունիքի մարզի ծննդօգնության աջակցություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 103 երեխա։