Մարզեր

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ը

2005 թվականից սկսած եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը` իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, այս տարի միջոցառումը մեկնարկել է ապրիլի 27-ին։ 

Նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների բուժաշխատողների կողմից մարզի հանրակրթական դպրոցներում, կրթամշակութային և տարբեր այլ հաստատություններում իրականացվում են հանդիպումներ, որոնց ընթացքում մասնակիցների շրջանում կատարվում են իրազեկման աշխատանքներ պատվաստումների, դրանց կարևորության, բազմապիսի վարակիչ հիվանդություններից զերծ մնալու, ինչպես նաև դրանից խուսափելու արդյունքում ի հայտ եկող խնդիրների ու բարդությունների մասին։ 

Միջոցառման շրջանակներում նախատեսված հանդիպումները կավարտվեն մայիսի 3-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում