Իրանի  խորհրդակցությունները «եվրաեռյակի» երկրների հետ չեն կայանա. Ֆրանսիայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Իրանի և «եվրաեռյակի» երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է տեղի ունենային մայիսի 2-ին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ, չեն կայանա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։

«Պետք է կայանար պլանավորված տեխնիկական հանդիպում ԱՄՆ-ի և Իրանի բարձր մակարդակի հանդիպումից առաջ։ Քանի որ այդ բանակցությունները չեն կայանա, տեխնիկական հանդիպումը կորցրել է իր հրատապությունը, գոնե այս պահին», - հարցազրույցից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Բարոն հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է պատժամիջոցներ սամանել Իրանի դեմ բանակցությունների անհաջողության դեպքում։ 

«Եթե մենք մի քանի շաբաթ անց Իրանի հետ չունենանք համաձայնություն նրա միջուկային ծրագրի նկատելի, ստուգելի և հուսալի դադարեցման վերաբերյալ, մենք՝ եվրոպացիներս, կրկին կկիրառենք  պատժամիջոցներ, որոնք չեղարկել էինք 10 տարի առաջ, երբ համաձայնություն ձեռք բերվեց», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն եվրոպական կողմի հետ համակարգում է իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ժամանակացույցը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է տեղի ունենար մայիսի 3-ին Հռոմում, հետաձգվել է։ Ըստ Reuters-ի իրանցի աղբյուրի՝ հանդիպման նոր ամսաթիվ կնշանակվի՝ «կախված ԱՄՆ-ի մոտեցումից»։ 

Իրան

Հռոմում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել են. Reuters

Վաշինգտոնը և Թեհրանն Օմանի միջնորդությամբ արդեն անցկացրել են երկխոսության երեք փուլ։ Բանակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը:

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով