Պուտինի համոզմամբ՝ Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները կվերականգնվեն
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ իր երկրի և Եվրոպայի միջև հարաբերությունները վաղ թե ուշ անպայման կվերականգնվեն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ նախագահի հայտարարությունը։
«Իրավիճակն այժմ ավելի բարդ է, քան այն ժամանակ էր (խմբ․ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ)՝ սպիտակ և սև, կարմիր և շագանակագույն։ Ես կասկած չունեմ, որ վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն, դա կասկածից վեր է»,-ընդգծել է Ռուսաստանի նախագահը։