Չինաստանի ավտոարտադրության խորհրդանիշը Հայաստանում է. E-auto-ն՝ Hongqi էլեկտրամոբիլների պաշտոնական ներկայացուցիչ

4 րոպեի ընթերցում

Չինաստանի ազգային ավտոարտադրության խորհրդանիշ Hongqi (Հոնցի) բրենդը Հայաստանում է: Ավտոմոբիլային այս հսկայի պաշտոնական ներկայացուցիչ է դարձել E-auto ընկերությունը՝ իր վաճառքի և սպասարկման ավտոսրահի դռները բացելով Երևանի Դավիթ Բեկ 138/4 հասցեում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին E-auto ընկերությունից, Hongqi մեքենաները, որոնք Չինաստանում ի սկզբանե նախատեսված էին երկրի ղեկավարների և ազգային կարևոր միջոցառումների համար՝ դառնալով շքեղության և որակի խորհրդանիշ, այսօր հասանելի են նաև հայ գնորդին: 

«Ուրախ ենք Հայաստան բերելու Չինաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող ավտոմոբիլային բրենդներից մեկը և մեր հաճախորդներին առաջարկելու բիզնես և լյուքս դասի մեքենաներ՝ հասանելի գնով: Մեր գնորդները կվարեն նորարական լուծումներով հագեցած որակյալ մեքենաներ, միաժամանակ խնայելով միջոցներ և դրական ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա»,- նշում է E-auto ընկերության համահիմնադիր և տնօրեն Գևորգ Աղաջանյանը։

Hongqi էլեկտրամոբիլներն աչքի են ընկնում չինական մշակույթից ոգեշնչված յուրահատուկ դիզայնով, իսկ որակյալ հարդարանքը և ժամանակակից ինտերիերը խոստանում են երթևեկությունը դարձնել էլ ավելի հաճելի: Մեքենաներն առանձնանում են նաև հզոր մարտկոցներով, ինչը էլեկտրամոբիլի համար մեծ առավելություն է։

«Hongqi-ն իր հիմնադրումից՝ 1958 թվականից ի վեր մարմնավորում է Չինաստանի ավտոարդյունաբերության ձգտումները, նորարարությունն ու վճռականությունը։ Այն պարզապես ավտոմոբիլային բրենդ չէ, այն Չինաստանի բարձր տեխնոլոգիական արտադրության խորհրդանիշն է։ Այսօր մենք հպարտ ենք, որ E-auto-ի հետ համագործակցության շնորհիվ գտնվում ենք Հայաստանում՝ մի երկրում, որն ունի հարուստ մշակութային ժառանգություն, զարգացման մեծ ձգտում և տեխնոլոգիական ապագայի տեսլական, ինչը համահունչ է մեր բրենդի արժեքներին։ Մեզ համար մեծ պատիվ է Hongqi-ի ղեկին այս ճանապարհորդությունը միասին սկսելն ու հայ վարորդներին բացառիկ փորձառություն ընձեռելը»,- ասում է Կենտրոնական Ասիայում Hongqi-ի գլխավոր տնօրեն Ջան Վեյը։

E-auto-ում ներկայացված են Hongqi E-QM5, Hongqi EH7, Hongqi EHS7 և Hongqi E-HS9 մոդելները, իսկ առաջիկայում տեսականին կհամալրվի նաև հիբրիդային մեքենաներով: Էլեկտրամոբիլները հագեցած են Apple Carplay և Android auto մուլտիմեդիա համակարգերով, որոնք թվային էլ ավելի լայն հնարավորություններ են ընձեռում վարորդներին: Մեքենաները հասանելի են սկսած ընդամենը 8․700․000 դրամից։ Էլեկտրամոբիլների համար տրամադրվում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։ Բոլոր մեքենաները լիովին համապատասխանում են Եվրոպական միության ստանդարտներին և տեխնիկական պահանջներին, ինչի մասին հավաստում են COC (European Certificate of Conformity) վկայագրերը։

Հավելենք, որ E-auto-ն էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման ծառայություններ է մատուցում ոչ միայն իր հաճախորդներին, այլև Hongqi-ի բոլոր վարորդներին՝ նրանց տրամադրելով իրականացված աշխատանքների պաշտոնական երաշխիք:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.hongqi.am կայքում, Facebook-յան էջում և +37410330330, +37491330330 հեռախոսահամարներով։ 

Հայերեն English 中文

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում