Հնդկաստանը պլանավորում է փակել օդային տարածքը Պակիստանի համար. The Economic Times

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը քննարկում է պակիստանյան ավիափոխադրողների համար իր օդային տարածքը փակելու և պակիստանյան նավերին Հնդկաստանի նավահանգիստներ մուտքն  արգելելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Economic Times թերթը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրների։

Ինչպես նշում է հրատարակությունը, այդ դեպքում Պակիստանն ստիպված կլինի ինքնաթիռներն ուղարկել Չինաստանի կամ Շրի Լանկայի տարածքով՝ Հարավարևելյան Ասիայի պետություններ հասնելու համար։ 

Ավելի վաղ Պակիստանն էր իր օդային տարածքը փակել Հնդկաստանի համար՝ ի պատասխան Նյու Դելիի քայլերի, որոնք ձեռնարկվել էին Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։

Ապրիլի 22-ին զինված անձինք ահաբեկչական հարձակում են իրականացրել Ջամու և Քաշմիրի Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում։ Զոհվել են Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։ Ըստ The Hindustan Times-ի աղբյուրների՝ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները  հայտնաբերել են Պահալգամում «Լաշքար է Թայբա» խմբավորման ահաբեկիչների հարձակմանը Պակիստանի միջգերատեսչական հետախուզության մասնակցության ապացույցներ։ 

Ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանը գրեթե կիսով չափ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանության աշխատակիցների թիվը, պերսոնա նոն գրատա է հայտարարել Պակիստանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչության զինվորական խորհրդականներին, փակել է սահմանային «Աթթարի» առանցքային անցակետը։ Հնդկաստանի իշխանությունները նաև դադարեցրել են Իսլամաբադի հետ ջրային պաշարների բաշխման և Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման համաձայնագրերը։ 

Աշխարհ

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին կրակոցներ են հնչում հինգերորդ գիշերը շարունակ

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ