Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանը, որը նաև համատեղության կարգով Բանգլադեշում Հայաստանի դեսպան է նշանակվել (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հնդկաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, իսկ Բանգլադեշի նախագահը հաջողություն է մաղթել նրան այդ գործում։ 

Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել Բանգլադեշի ԱԳՆ արարողակարգի գլխավոր վարչության պետին: Զրույց է կայացել նաև Բանգլադեշի ԱԳ քարտուղար (նախարարի առաջին տեղակալ) Մոհամմադ Ջասհիմ Ուդդինի հետ: Իսկ նախորդ օրը ՀՀ դեսպանի և Բանգլադեշի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ գլխավոր վարչության պետի միջև կայացած հանդիպմանը քննարկումներ են ծավալվել երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված օրակարգային հարցերի շուրջ: Երկուստեք նախանշվել են փոխշահավետ գործակցության հետագա խորացման և առաջիկա ընդլայնման ուղիներ:

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահական Բանգաբհաբան նստավայրում դեսպան Վ. Աֆյանն այցելել է երկրի նախագահի և վարչապետի կողմից ստացվող նվերների Տոշակհանա թանգարան, ուր այցելում են օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր և որի շինությունը կրում է հայազգի Մանուկի Տուն անունը: 

Նշվում է, որ ՀՀ դեսպանն այցելել է նաև հին Դաքքայի Արմանիթոլա թաղամասի Հայաստան փողոցում գտնվող, 1781 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցի:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան