Ռուսաստան

Մոսկվան Կիևից ազդանշան է սպասում ուղղակի բանակցությունների վերսկսման պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Մոսկվան Կիևից ազդանշան է սպասում ուղղակի բանակցությունների վերսկսման պատրաստակամության մասին

Ռուսաստանի հետ ուղղակի բանակցությունները վերսկսելու Ուկրաինայի պատրաստակամության մասին ազդանշանը պետք է ստացվի Կիևից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Կիևից։ Համենայն դեպս, Կիևը պետք է ինչ-որ գործողություններ ձեռնարկի այդ առնչությամբ։ Իսկ նրանց մոտ իրավաբանական արգելք է գործում դրա համար։ Բայց առայժմ մենք ոչ մի գործողություն չենք տեսնում», - պատասխանել է նա այն հարցին, թե Ռուսաստանն ումի՞ց է ազդանշանի սպասում այդ հարցի վերաբերյալ՝ Վաշինգտոնից, թե՞ անմիջապես Կիևից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում