Իրանի նախագահը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները կլուծվեն միջազգային իրավունքի շրջանակներում

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև առկա տարաձայնությունները ու մտահոգությունները կլուծվեն միջազգային իրավունքի շրջանակներում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրանի նախագահը հայտարարել է ադրբեջանական AzTv պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության շուրջ բանակցություններին։ 

Իրանի նախագահի հարցազրույցը հայերեն թարգմանել է Caspian Frontiers տելեգրամյան ալիքը։ 

Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ ամեն գործի առաջին պայմանն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը գոհանա իր սահմաններով և աչք չունենա մյուսի տարածքի կամ հողի վրա։ 

«Կոնֆլիկտը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է իր վերահսկողության տակ դնել մյուսների տարածքները կամ սահմանները։ Հետևաբար, այն, ինչին մենք միշտ օժանդակել ենք և հավատացած ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղությամբ, հարգանքն է պետությունների իրավունքների, շահերի և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այս սկզբունքը պետք է հարգվի»,-ընդգծել է Իրանի նախագահը։  

Նա նաև շեշտել է, որ բոլոր պետություններն, այդ թվում՝ Իրանը, միջազգային իրավունքի շրջանակներում ընդունել է այդ սկզբունքը և հուսով է, որ հենց միջազգային իրավունքի շրջանակներին հավատարիմ մնալով, կլուծվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա տարաձայնություններն ու մտահոգությունները։  

«Խնդիրները սկսվում են այն պահին, երբ չենք ցանկանում բավարարվել մեր իրավունքի սահմաններով։ Երբ դա տեղի է ունենում, տարաձայնություններն անխուսափելի են։ Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները և, բնականաբար, նույն սկզբունքի հիման վրա պաշտպանելու ենք նաև Հայաստանի իրավունքները։ Մենք ձգտելու ենք, որ երկու կողմերն էլ կարողանան խաղաղության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապրել կողք կողքի և օգնել միմյանց»,-ընդգծել է Իրանի նախագահը։ 

Հայերեն العربية English Español Русский 简体中文

Երևանի քաղաքապետի որոշումներով ինքնակամ շինություններ են քանդվել

ՀՀ ՄԻՊ-ն մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված կլոր-սեղան քննարկմանը

ՄԱԿ-ը կմասնակցի Մոսկվայում կայանալիք անվտանգության միջազգային հանդիպմանը

Հայաստանի պատվիրակությունը ծանոթացել է Սինգապուրի արբիտրաժային փորձին

Կայացել է Երևանի հ. 156 հիմնական դպրոցը Զորայր Խալափյանի անունով կոչելու արարողությունը

Թրամփն ասել է, որ ԵՄ-ն հանդիպում է պահանջում առևտրային պատերազմի սրման պայմաններում

Պոլիտեխնիկը քաղաքապետ Ավինյանին է ներկայացրել դպրոցականների համար «Երևանի գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա» կենտրոնի  նախագիծը

Ավելի քան 60 մարդ է վիրավորվել Լիվերպուլում ամբոխի մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով

Բեռլինում կխստացվեն անվտանգության միջոցառումները Զելենսկու այցի ժամանակ

ՀՀ ԱԳ նախարարը և Կատարի պետնախարարը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային հարցերի շուրջ