Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացրել Ուիթքոֆի հետ

1 րոպեի ընթերցում

Կրեմլում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն, նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Սա Պուտինի և Ուիթքոֆի արդեն չորրորդ հանդիպումն է. նախորդը տեղի է ունեցել ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում։ Այդ հանդիպումը Կրեմլը դրական էր գնահատել։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ չորս ժամից ավելի տևած զրույցի ընթացքում մեծ մասամբ քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը, սակայն շոշափվել են նաև այլ թեմաներ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնույթի։

Հայերեն ქართული Русский

Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը

Սոցփաթեթի ծրագիրը դադարեցվում է. ի՞նչ է առաջարկվում քաղաքացիներին

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Լատվիան կանխել է զինված անձանց կողմից առնվազն 20 անօրինական ներգաղթյալի՝ երկիր անցկացնելու փորձը

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում