Քաղաքականություն

Երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է. հույն նախարարը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

1 րոպեի ընթերցում

Երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է. հույն նախարարը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հունաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Դոմնա Միխալիդուն «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն է զետեղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով. «Այս օրը հիշեցում է, որ երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշվում է. «1915 թվականի ապրիլի 24։

110 տարի Հայոց ցեղասպանությունից անց։

110 տարի անց ոչ միայն պատմական մի իրադարձությունից, այլ մարդկության սրտում բաց վերքից։ Այս օրը հիշեցում է, որ երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է։

Խորը հուզմունքով և հարգանքով մենք հարգում ենք Օսմանյան կայսրության ժամանակ անմարդկայնորեն ոչնչացված 1.500.000 անմեղ հայերի հիշատակը։
Մենք պարտավոր ենք դիմակայել ատելության, ազգայնամոլության և անմարդկայնության ցանկացած դրսևորման և կենդանի պահել պատմական հիշողությունը, որպեսզի թույլ չտանք նման հանցագործությունների կրկնությունը ապագայում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում