Կիևում ռուսական հարվածներից 9 մարդ է զոհվել, 70 մարդ՝ վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ըստ Կիևի իշխանությունների՝ հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, ավելի քան 70 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 

Հարվածի ենթարկված շենքի փլատակներում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության՝ հարվածի տակ են հայտնվել նաև Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Սումիի և Ժիտոմիրի մարզերը։

Խարկովի քաղաքապետը հայտնել է, որ ռուսական 24 գրոհների հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է, քաղաքում վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, պոլիկլինիկա, դպրոց, մասնավոր տնտեսություններ, արտադրամասեր։

Զապորոժիեում երկու բազմահարկ շենք է վնասվել, Խարկովում խոշոր հրդեհ է բռնկվել։ 

Ամենաշատը ռուսական հարվածներից տուժել է Կիևը։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ փրկարարներն աշխատել են 13 կետերում, իսկ Սվյատոշինսկի թաղամասում դեռ շարունակվում են փլատակներում մարդկանց որոնումները։ 

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերվա ընթացքում ուկրաինական 87 ԱԹՍ խոցելու մասին։ 45 ԱԹՍ խոցվել է Ղրիմի երկնքում, իսկ մյուսները Բելգորոդի, Կուրսկի, Վորոնեժի, Բրյանսկի, Լիպեցկի, Մոսկվայի և Նիժեգորոդի մարզերում։ 

Նիժնի Նովգորոդի, Ուլյանովսկի և Կազանի օդանավակայանները ժամանակավորապես փակվելուց հետո կրկին գործում են։ 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում