Հայաստանում կանանց նկատմամբ խտրականության և ընտանեկան բռնության դեմ պետք է անողոք պայքար մղել․ Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում կանանց նկատմամբ խտրականությունն ու ընտանեկան բռնությունն իրականություն են, և այս խնդիրները այլևս չի կարելի շրջանցել կամ թաքցնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ ապրիլի 23-ին կայացած Կառավարության նիստում։

«Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ մենք բարձրաձայն խոստովանենք՝ Հայաստանի Հանրապետությունում կա խտրականություն կանանց նկատմամբ։ Ավելի ասեմ՝ կա բռնություն կանանց նկատմամբ, և կա ընտանեկան բռնություն»,-նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ հասարակության մեջ ձևավորված է կարծրատիպ, թե նման երեւույթները բնորոշ են միայն մարզերին: «Սակայն նշեմ, որ դրանք առկա են նաև մայրաքաղաքում»,- ընդգծեց նա:

Միրզոյանը քննադատեց նաև այն երկակի վերաբերմունքը, երբ հասարակական միջավայրում հնչում են, իր բնորոշմամբ՝ «ճոռոմ» բառեր կանանց մասին, մինչդեռ իրական կյանքում կանայք հաճախ բախվում են անհարգալից և բռնարար վերաբերմունքի։

Միրզոյանը շեշտեց՝ խտրականության դեպքում հանրային և տնտեսական կյանքում հնարավոր է լինում լրացուցիչ գործիքներ կիրառել՝ կրթական և հոգեբանական մոտեցումներով: Բռնությունն ընդհանրապես անընդունելի և անբացատրելի է։

Նախարարն ընդգծեց՝ պետությունը պետք է վճռական և համակարգային քայլեր ձեռնարկի։ Նա առաջարկեց մշակել հստակ գործիքակազմ՝ կրթության ոլորտում՝ կանխարգելման, իսկ ներքին գործերի նախարարությունում՝ արագ արձագանքման նպատակով։

«Սա պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը։ Մենք պետք է անողոք և վճռական պայքար մղենք ընտանեկան բռնության դեմ», – եզրափակեց նախարարը։

Հայերեն English ქართული

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան