«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման փորձը

4 րոպեի ընթերցում

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը անդրադարձել է Ադրբեջանի հերթական քարոզչական նախաձեռնությանը՝ Վարշավայում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի շարունակական փորձերը՝ խեղաթյուրելու պատմական իրականությունը և միջազգային հարթակներում տարածելու կեղծ թեզեր: Նշվում է, որ «Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ» խորագրի ներքո ներկայացված ցուցահանդեսը կրում է ակնհայտ հակահայկական բնույթ։

«Գեղարդ» հիմնադրամը կոչ է անում բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կազմակերպում և անցկացնում են նմանատիպ միջոցառումներ՝ չնպաստել Ադրբեջանի կողմից հակահայկական կեղծ թեզերի տարածմանն ու Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման հերթական փորձերին։

Հիմնադրամի հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Ադրբեջանի դեսպանատունը լուսանկարչական հերթական ցուցահանդեսն է կազմակերպել՝ կրկին մեղադրելով Հայաստանի Հանրապետությանն «ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման» մեջ։ «Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսը մասն է Բաքվի ռեժիմի քարոզչության, որը փորձում է աշխարհին ներկայանալ «մշակութային ժառանգությունը համամարդկային արժեք»-ի շղարշով՝ քողարկելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջատիրության հերթական դրսևորումներն ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային դարավոր ժառանգության յուրացման փորձերը։

Ցուցահանդեսի բացմանը Տվարդովսկիի հրապարակում ներկա էին ոչ միայն Լեհաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովան, պատգամավորներ, ադրբեջանական սփյուռքի ակտիվիստներ, այլև՝ Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, կրոնական համայնքների ներկայացուցիչներ։ Ցավալի է, որ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից Ադրբեջանի հակահայկական այս քաղաքականության բարձրաձայնման և բազմիցս դատապարտման պարագայում գտնվում են գործիչներ, ովքեր մասնակցում են նման բովանդակություն ունեցող միջոցառումներին։ Դատապարտելի են Ադրբեջանի՝ պատմությունը վերաձևակերպելու, իբրև թե «խաղաղության, հաշտության և արդարության»-ը ծառայեցնելու փորձերը։ Ցուցահանդեսին ներկայացնելով «պատմական փաստաթղթերի պատճեններ, տեղահանության տեսարաններ և ավերված հուշարձանների լուսանկարներ»՝ Ադրբեջանը շարունակում է հայերին մեղադրել, այսպես կոչված, «ադրբեջանցիների էթնիկ զտումների, նրանց մշակութային ժառանգության ոչնչացման» մեջ։ Մինչդեռ Նախիջևանում և բռնազավթված ու էթնիկ զտման ենթարկված Արցախում հենց Ադրբեջանն է ոչնչացրել և հետևողականորեն շարունակում է ջնջել հայկական մշակութային հետքն ու ժառանգությունը։

«Գեղարդ» հիմնադրամը կոչ է անում բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կազմակերպում և անցկացնում են նմանատիպ միջոցառումներ, չնպաստել Ադրբեջանի կողմից հակահայկական կեղծ թեզերի տարածմանն ու Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման հերթական փորձերին։ Դժվար թե ազգային ինքնության փնտրտուքի մեջ գտնվող ժողովուրդն ունենա «մշակութային հիշողություն», որը բնորոշ է միայն պատմություն ունեցող հնագույն ազգերին»:

Հայերեն English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին