Հայաստանի ներկայացուցիչները 4 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ օլիմպիադայում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ միջազգային բաց օլիմպիադայում։ Օլիմպիադային մասնակցել է 56 երկրի 219 աշակերտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլերով (յուրաքանչյուրում` 3-ական առաջադրանք)։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել Երևանի Ա․Շահինյանի անվան ֆիզ.-մաթ. հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Պրազյանը, 11-րդ դասարանի աշակերտուհի Նարե Սմբատյանը, 10-րդ դասարանի աշակերտուհի Մանե Երիցյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինա Հայրապետյանը:

Հայաստանի թիմը ղեկավարել են Նարեկ Մկրտումյանը և Վաչագան Դիլանյանը («Քառակուսի» կրթական հիմնադրամ)։ 

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին