Մերձավոր Արևելք

Գազայում մեկ օրում շուրջ 40 մարդ է զոհվել, վիրավորվել՝ ավելի քան 60-ը

1 րոպեի ընթերցում

Գազայում մեկ օրում շուրջ 40 մարդ է զոհվել, վիրավորվել՝ ավելի քան 60-ը

Գազայի առողջապահական աղբյուրները հայտարարել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 39 պաղեստինցի և վիրավորվել՝ ևս 62-ը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ 

Գազայի քաղաքապետարանը տեղեկացրել է Գազայի հատվածի ջրի խիստ պակասի մասին, ինչը պայմանավորված է իսրայելական ուժերի կողմից աղազերծման կայանի, հորերի և ջրի բաքերի ոչնչացմամբ: 

Իսրայելական ուժերը շարունակում են հարձակումներ իրականացնել Գազայի հատվածի և Արևմտյան ափի տարբեր շրջանների ուղղություններով։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 51240 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 116931-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում