Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն կարող է ճանաչել Ղրիմի նկատմամբ ռուսական վերահսկողությունը՝ խաղաղ համաձայնագրի շրջանակում․ Bloomberg

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կարող է ճանաչել Ղրիմի նկատմամբ ռուսական վերահսկողությունը՝ խաղաղ համաձայնագրի շրջանակում․ Bloomberg

Միացյալ Նահանգները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր լայնամասշտաբ խաղաղ համաձայնագրի շրջանակում կարող է ճանաչել Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ վերջնական որոշում այս հարցի շուրջ դեռևս կայացված չէ, սակայն այն դիտարկվում է որպես քննարկման ենթակա տարբերակ՝ հակամարտության դադարեցման համատեքստում։

Ղրիմը Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել 2014 թվականին, սակայն ԱՄՆ-ն, Եվրամիությունը և միջազգային հանրության մեծ մասը չեն ճանաչել Ղրիմը ռուսական տարածք հռչակելու հայտարարությունը։

Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ եվրոպացի դաշնակիցները այս փուլում չեն պատրաստվում ճանաչել Ուկրաինայի կողմից ժամանակավորապես օկուպացված որևէ տարածք որպես ռուսական։

Ուկրաինայի իշխանությունները, իրենց հերթին, բազմիցս ընդգծել են, որ չեն պատրաստվում որևէ տարածք զիջել Ռուսաստանին, ներառյալ Ղրիմը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում