«Ղազախական խանություն. ոսկե գահը» կինոնկարի ցուցադրությամբ Հայաստանում մեկնարկեցին ղազախական ֆիլմերի օրերը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ 

Այդ կապակցությամբ ապրիլի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեցին ղազախական ֆիլմերի օրերը: Բացմանը ցուցադրվեց Ռ. Աբդրաշևի «Ղազախական խանություն. ոսկե գահը» կինոնկարը։ 

Մինչ ֆիլմի ցուցադրությունը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Ղազախստանում բարձր մակարդակով անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր, որոնց ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հայաստանը ներկայացել է ազնավուրյան ծրագրով՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին։  

«Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ոչ միայն ֆիլմեր կցուցադրվեն, այլև վաղը մեծ գալա համերգ կլինի, որին կմասնակցեն ղազախ և հայ արտիստները։ Նման նախաձեռնությունները շատ կարևոր եմ համարում, քանի որ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և այլ ոլորտներում մշակույթը դառնում է  համախմբող օղակ և ավելի դյուրին դարձնում ցանկացած երկխոսություն»,-շեշտեց Դանիելյանն ու հավելեց՝ կինոն այն երիտասարդ արվեստն է, որի շնորհիվ հասկանում ես այլ ժողովուրդների, պետությունների հոգսերը, խնդիրները, արվեստը։ 

Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի անունից, որը ևս Հայաստանում է, սրտանց ողջունեց բոլոր նրանց, ովքեր ներկա էին նշանակալի մշակութային իրադարձությանը։ 

«Ղազախստանն ու Հայաստանը կապված են ամուր հարաբերություններով, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, մշակույթի և պատմության հանդեպ փոխադարձ հետաքրքրության վրա։ Նախորդ տարի մենք նշեցինք մշակութային համագործակցության հուշագրի ստորագրման 25-ամյակը, որն ամուր հիմք է դարձել մի շարք նախագծերի իրականացման համար։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծում է մեր ժողովուրդների միջև բազմակողմ կապերի խորացման կարևորությունը։ Այդ կոնտեքստում մենք հպարտանում ենք հայ հասարակությանը ժամանակակից ղազախական վառ, խորիմաստ ֆիլմերը ներկայացնելու հնարավորությամբ։ Այդ ֆիլմերը ոչ միայն արտացոլում են ազգային արժեքները, այլև պրոֆեսիոնալիզմի բարձր օրինակ են»,-ասաց Կուրմանբեկովը։ 

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը մեծ պատիվ համարեց Հայաստանում ղազախական ֆիլմերի օրերի անցկացումը։ Ըստ նրա՝ դա պարզապես մշակութային միջոցառում չէ, այլ  համագործակցության,  փոխհամաձայնության և երկու երկրների բարեկամական հարաբերությունների վառ օրինակ։

«Ղազախական կինոն կերպարների ինքնատիպ լեզու է,  խորը փիլիսոփայություն, համարձակ հայացք դեպի ապագա»,-շեշտեց Բանուչյանը։ 

Ղազախական ֆիլմերի օրերին կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու վերջին տարիներին ստեղծված խաղարկային և անիմացիոն ֆիլմերը։ 

Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում տեղի կունենա նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի պաշտոնական հանդիպումը, կստորագրվի համագործակցության հուշագիր Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» լրատվական գործակա­լության միջև։ Մշակույթի օրերի շրջանակում կկայանա Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցին հարակից տարածքում գտնվող զբոսայգու բացման արարողությունը․ զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով։  

Նախատեսվում են նաև Ղազախստանի պատվիրակության այցելությունները Հայաստանի ազգային գրադարան, որտեղ գործում է ղազախական գրականության անկյունը, Երևանի պետական համալսարան, որտեղ գործում է Աբայ Կունանբաևի անվան ղազախական գրականության, պատմության և մշակույթի կենտրոնը։ Ղազախական գրականության նվիրաբերության արարողությամբ տեղի կունենա նաև ճանաչողական շրջայց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում։  

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան