ՔԿ-ն մանրամասներ է հայտնել անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական գործից

4 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեն առերևույթ փաստական տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալն օգտվելով անչափահաս երեխաների ծնողի ֆինանսական ծանր վիճակում գտնվելու հանգամանքից, վերջինիս առաջարկել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, պոռնկության և սեքսուալ շահագործման այլ ձևերի ենթարկելու, վերջիններիս ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ընթացքը տեսաձայնագրելու և իրեն ուղարկելու դիմաց կատարել նյութական ծառայություններ, որին ծնողը, ըստ էության, տվել է իր համաձայնությունը:

«Այնուհետև, դատապարտյալը կեղծ օգտատիրոջ սոցիալական ցանցի էջով շփումներ է հաստատել անչափահաս երեխաների ծնողի հետ՝ պահանջելով երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել, ենթարկել սեքսուալ շահագործման, ինչին վերջինս համաձայնել է՝ նյութական օգուտ ստանալու պայմանով:

Բացի այդ, դատապարտյալը նույն եղանակով սեքսուալ շահագործման է ենթարկել մեկ այլ անչափահասի և այդ տեսաձայնագրությունները պահպանել իրեն պատկանող բջջային հեռախոսում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քրեական գործից մանրամասներ է հայտնել Քննչական կոմիտեն;

Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը), 46-198-րդ հոդվածի 4-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունների դրդելը) (3 դրվագ), 46-198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կազմակերպելը) (3 դրվագ) և 300-րդ հոդվածի 2-րդ մասով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը), մեկ անձի նկատմամբ՝ 198-րդ հոդվածի 4-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը), մեկ անձի նկատմամբ՝ 189-րդ հոդվածի 3-րդ 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը),  198-րդ հոդվածի 4-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (3 դրվագ) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը) և մեկ անձի նկատմամբ՝ 402-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 1-ին կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների գործածմանը հակելը կամ ներգրավելը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը): 

Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 10/06/26

Ասիական ինդեքսներ - 10/06/26

ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ