ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին խրախուսում է ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Անիտա Հիպեր

1 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ ապրիլի 14-ին Լյուսքեմբուրգում կայացած նիստի ընթացքում կարծիքների փոխանակում է եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ընթացիկ զարգացումների վերաբերյալ։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը նշել է, որ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված հայտարարությունները՝ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ 

«Այդ հայտարարությունները նշանակալից քայլ են տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ։ Խիստ կարևոր է պահպանել առկա դրական դինամիկան և ապահովել գործընթացի հաջող ավարտը՝ երկու կողմերից նույն առաջադեմ և փոխզիջման պատրաստվածության ոգով»,- նշել է Հիպերն ու հավելել, որ ԵՄ-ն խրախուսում է կողմերին առաջ շարժվել և ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ 

Հայերեն English فارسی 中文

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը