ՀՀ վարչապետը ՆԳ նախարարի ուղեկցությամբ այցելել է Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պարեկային ծառայության նոր էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները:
Վարչապետը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում տեղակայված քաղաքացիների ընդունելության սենյակների, ինչպես նաև գումարտակների շենքային պայմաններին:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև զինանոց, հրաձգարան, մարզասրահ: