Իրավունք

Տեխնիկական համալրում՝ Ջրային պարեկային ծառայությունում․ Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարները Սևանա լճում հետևել են ծառայողների ցուցադրական հնարքներին

1 րոպեի ընթերցում

Տեխնիկական համալրում՝ Ջրային պարեկային ծառայությունում․ Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարները Սևանա լճում հետևել են ծառայողների ցուցադրական հնարքներին

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Լիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունն այցելել են Սևանա լիճ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները ներկայացրել են ծառայությունների տեխնիկական հագեցվածությունը, ցուցադրել են ժամանակակից տեխնիկական սարքերն ու միջոցները, այդ թվում՝ առաջին բուժօգնության համար նախատեսված պարագաները։

Ներկաները հետևել են Սևանա լճում ծառայողների ցուցադրական հնարքներին՝ արտակարգ իրավիճակներում արձագանքման արագությանն ու մասնագիտական հմտություններին։

Համագործակցության շրջանակում Լիտվայի ՆԳ նախարարության կողմից Ջրային պարեկային ծառայությանն է տրամադրվել մոտորանավակ, որով ծառայողները կիրականացնեն Սևանա լճում և ափամերձ տարածքներում հասարակական անվտանգության ապահովման և հանցագործությունների բացահայտման աշխատանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում