Սպիտակ տունն առաջարկել է կրճատել Պետքարտուղարության բյուջեն և դադարեցնել ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է կիսով չափ կրճատել ԱՄՆ պետքարտուղարության բյուջեն, կրճատել դիվանագետների և դեսպանատների թիվը, ինչպես նաև դադարեցնել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են Reuters և The Associated Press գործակալությունները:

Նրանք վկայակոչում են ԱՄՆ վարչաբյուջետային վարչության (Office of Management and Budget, OMB) փաստաթուղթը Պետքարտուղարության 2026 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ, այսինքն՝ 2025 թ. հոկտեմբերի 1-ից: Ֆինանսավորումը պլանավորվում է կրճատել 50%-ով կամ շուրջ 30 միլիարդ դոլարով:

Reuters-ի տվյալներով՝ Սպիտակ տունն առաջարկում է փակել արտասահմանում ԱՄՆ-ի 10 դեսպանատուն և 17 հյուպատոսություն, հիմնականում՝ Աֆրիկայում և Եվրոպայում։ Կրճատումները կվերաբերեն ոչ միայն Պետքարտուղարությանը, այլև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID), որի գործառույթները փոխանցվել են արտաքին քաղաքական գերատեսչությանը։

Ըստ AP-ի՝ փաստաթուղթը նաև ենթադրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորման դադարեցում, արտասահմանյան օգնության կիսով չափ կրճատում, արտերկրում առողջապահության ֆինանսավորման դադարեցում, բացառությամբ ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի համար տրամադրվող փոքր գումարների:

Գործակալությունը նշում է, որ փաստաթուղթը կրում է նախնական բնույթ և, ամենայն հավանականությամբ, չի հաստատվի ո՛չ Պետքարտուղարության, ո՛չ ԱՄՆ Կոնգրեսի կողմից, որը պետք է հաստատի 2026 թ. պետ​​բյուջեն։

ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու առաջարկի մասին գրել է նաև The New York Times թերթը, որը նույնպես ծանոթացել է փաստաթղթին։ Նրա վարկածով՝ նաև առաջարկվում է կրճատել միջազգային խաղաղապահ գործողություններին աջակցությունը, դադարեցնել արտերկրում իրականացվող բոլոր կրթական և մշակութային ծրագրերը։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում