Քաղաքականություն

Գրիգոր Հակոբյանն ու Սայիդ Խաթիբզադեն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

1 րոպեի ընթերցում

Գրիգոր Հակոբյանն ու Սայիդ Խաթիբզադեն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Իրանում Հայաստանի դեսպնության տարածած հաղորդագրությունից, անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորվել է փորձագիտական մակարդակով երկխոսության առավել ընդլայնումը:

ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև առկա փոխգործակցությունը, քննարկել համատեղ ծրագրերի կազմակերպման, փորձի փոխանակման հնարավորությունները։

 Հանդիպման առանցքում է եղել նաև համագործակցությունն արխիվային փաստաթղթերի փոխանակման բնագավառում՝ որպես պատմական հիշողության պահպանման և գիտակրթական համագործակցության խթանման կարևոր բաղադրիչ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում