ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության («ԹՊԻՀ») գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերը և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Արթուր Նահապետյանը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների աջակցությունը Կոմիտեի ստեղծման ու կայացման գործում և շնորհակալություն հայտնել նրանց՝ կոռուպցիայի դեմ պայքարում սերտ համագործակցության, այդ թվում՝ կառույցը պատրաստված կադրերով ու ժամանակակից տեխնիկայով համալրելու գործընթացում ակտիվ ներգրավվածության համար: Կոմիտեի նախագահը հատկապես կարևորել է ԹՊԻՀ գրասենյակի շարունակական աջակցությունը՝ միտված Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացմանն ու ծառայողների  մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը: Նշելով, որ կոռուպցիոն հանցագործություններն անդրազգային բնույթ են կրում, Արթուր Նահապետյանն այս տեսանկյունից ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ իրավական փոխօգնության ոլորտում: 

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով Կոմիտեի նորանշանակ նախագահին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ ամերիկյան կողմն իրապես արժևորում է արդեն իսկ ձևավորված արդյունավետ գործընկերային կապերը Հակակոռուպցիոն կոմիտեի հետ:  

Հանդիպման ավարտին Կոմիտեի նախագահը  հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության ուղղություններն ու ոլորտները կընդլայնվեն՝ ապահովելով երկկողմ համագործակցության նոր մակարդակ: 

Հայերեն English Español ქართული

Boeing-ը 200 միլիարդ դոլարի պատվեր է ստացել Qatar Airways-ից

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 36 հազար մանրաձուկ

Նիդեռլանդները պատրաստվում է Leopard 2A8 մակնիշի 46 տանկ գնել Գերմանիայից

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՄԱԿ-ը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման կողմերին

Դոնալդ Թրամփը գտնում է, որ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը կլուծվի

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Վրաստանն ԱՄՆ-ից ռազմավարական գործընկերության և երկկողմ կապերի վերագործարկման վերաբերյալ հստակ ուղերձներ է ակնկալում

Վախճանվել է խորհրդային դիվանագետ Վիլլի Խշտոյանը

Ուրուգվայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվել է Պարագվայում և Բոլիվիայում դեսպան