Միացյալ Նահանգներ

Դմիտրիևը և Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում հանդիպում են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Դմիտրիևը և Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում հանդիպում են անցկացրել

Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Սանկտ Պետերբուրգի «Գրանդ Եվրոպա» հյուրանոցում հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթկոֆի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին  հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ 

Ըստ նրա տվյալների՝ Դմիտրիևը և Ուիթքոֆը ավտոշարասյունով մեկնել են հյուրանոցից:

Ավելի վաղ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Ուիթքոֆը ժամանել է Ռուսաստան։ Նա խոստացել է տեղեկացնել, եթե Սթիվեն Ուիթքոֆը հանդիպում անցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Սա վերջին ամիսներին Ուիթքոֆի երրորդ այցն է Ռուսաստան։ Նա ավելի վաղ Ռուսաստան էր այցելել և Պուտինի հետ հանդիպել մարտի 13-ին։ Իսկ փետրվարին Թրամփի բանագնացը Մոսկվա էր գնացել՝ ամերիկացի բանտարկյալ Մարկ Ֆոգելին հայրենիք վերադարձնելու։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում