Էկոնոմիկա

Աչաջուր գյուղում ստեղծվում է լոգիստիկ սառնարանային կենտրոն

2 րոպեի ընթերցում

Աչաջուր գյուղում ստեղծվում է լոգիստիկ սառնարանային կենտրոն

ՀՀ կառավարությունն, ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, իրականացնում է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, նշելով, որ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն ծրագրի շրջանակում այցելել են Տավուշի մարզի Աչաջուր համայնք, որտեղ ՊՀԾ-ի հետ համատեղ ֆերմերների ներգրավմամբ, նաև՝ Տավուշի մարզպետարանի համակարգմամբ, ստեղծվում է լոգիստիկ սառնարանային կենտրոն՝ մարզի տնտեսվարողներից պահեստավորում, վերամշակում և մատակարարումներ իրականացնելու նպատակով։

«Տնամերձ հողամասերում այգեհիմնման ծրագրի իրականացումը և սառնարանային կենտրոնի ստեղծումը թույլ կտան ապահովել ամբողջական շղթան՝ արտադրությունից մինչև վերամշակում»,- նշված է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ; 

Լոգիստիկ կենտրոնի ստեղծման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2025 թ․ աշուն։

Այցի շրջանակում Արման Խոջոյանն ու Նաննա Սկաուն հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի հետ։ Քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ՊՀԾ-ի աջակցությամբ իրականացված և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում