Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբում տանիքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 184-ի

2 րոպեի ընթերցում

Դոմինիկյան Հանրապետությունում Jet Set գիշերային ակումբում տանիքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 184-ի, իսկ վիրավորներինը գերազանցել է 200-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։ 

Հանրապետության արտակարգ գործողությունների կենտրոնի ղեկավար Խուան Մանուել Մենդեսը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ դեպքի վայրում գտնվող փրկարարները դեռ փնտրում են զոհերի և հնարավոր ողջ մնացածների, թեև ապրիլի 8-ի կեսօրից ի վեր ոչ ոք ողջ չի գտնվել:

«Մենք չենք պատրաստվում որևէ մեկին լքել, մեր աշխատանքը շարունակվելու է», - ասել է նա։

Ապրիլի 8-ի գիշերը Սանտո Դոմինգոյի լեգենդար Jet Set ակումբը լեփ-լեցուն էր երաժիշտներով, պրոֆեսիոնալ մարզիկներով և պետական ​​պաշտոնյաներով, երբ փոշին սկսել է թափվել առաստաղից, իսկ րոպեներ անց փլուզվել է ամբողջ տանիքը։ Աղետը տեղի է ունեցել հայտնի մեներգիչ Ռուբի Պերեսի ելույթի ժամանակ։ Մենդեսի խոսքով՝ փրկարարները ապրիլի 9-ին դուրս են բերել Պերեսի մարմինը։

Փրկարարական խմբեր են ժամանել Պուերտո Ռիկոյից և Իսրայելից՝ որոնողական աշխատանքներին օժանդակելու համար:

Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը երեք օրով համազգային սուգ է հայտարարել։

Զոհերի թվում են նաև Մոնտեքրիստի նահանգի նահանգապետ Նելսի Կրուզը և երկու հայտնի բեյսբոլիստներ:

Դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել հայտնի գիշերային ակումբի տանիքի փլուզման պատճառը: Սեփականատերերի հայտարարության մեջ նշվել է, որ իրենք «լիովին և թափանցիկ համագործակցում են համապատասխան մարմինների հետ՝ տուժածներին օգնելու և տեղի ունեցածը պարզելու համար»:

Տեղեկություններ կան, որ տանիքի փլուզման պահին ակումբի ներսում եղել է ավելի քան 300 մարդ։

Հայերեն English Русский

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը