Մարզեր

Կրծքագեղձի սքրինինգային ծրագիրը մեկնարկել է Վանաձորում

2 րոպեի ընթերցում

Կրծքագեղձի սքրինինգային ծրագիրը մեկնարկել է Վանաձորում

Հայաստանում կրծքագեղձի սքրինինգային ծրագրի մեկնարկը տրվել է Վանաձոր քաղաքում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, Անահիտ Ավանեսյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնում ներկա է գտնվել ծրագրի մեկնարկին:

«Ապրիլ 7-յան մեծարման խոսքեր հղելուց բացի պետության առաքելությունն է դրանց համահունչ քայլեր կատարել` պահպանելու կնոջ առողջությունն ու բարելավելու նրանց կյանքի որակը: Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը մարզաբնակ կանանց պետական պատվերի շրջանակներում հասանելի դարձնելը դրա լավ օրինակն է»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարը:

Այսուհետ Լոռու մարզի 45- 68 տարեկան կանայք, որոնք ներքոնշյալ խմբերից որևէ մեկի շահառու են, կրծքագեղձի սքրինինգը և դրան հաջորդող ամբողջ շղթան կանցնեն պետական պատվերի միջոցով:

• Առաջինից երրորդ կարգի հաշմանդամ 

• Սոցփաթեթի շահառու 

• Ունեն սոցիալական խումբ

• Ընտանիքի անդամն այդ պահին գտնվում է զինվորական ծառայության մեջ

Առողջապահության նախարարության այս ծրագիրը ներդրվելու է բոլոր մարզերում:

Մինչ ծրագրի ներդրումը՝ տվյալ բժշկական կենտրոնը ստանում է հավաստագիր, համալրվում է համապատասխան սարքավորումներով, մասնագետներն անցնում են վերապատրաստում:

Այս ծրագրի հիմքում կրծքագեղձի պիլոտային ծրագիրն է ու դրա հաջող ընթացքը:

Պիլոտային ծրագրով շարժական մամոգրաֆի միջոցով 4 մարզերում արդեն 34 000 կին է հետազոտվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում