ԱՄՆ-ն համաձայնագիր չի կնքի Չինաստանի հետ մինչև առևտրային դեֆիցիտի վերացումը. Թրամփ

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնը մաքսատուրքերի շուրջ համաձայնագիր չի կնքի Պեկինի հետ, մինչև չվերացվի Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի խնդիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ շփվելիս։

«Մենք պետք է կարգի բերենք Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտի խնդիրը, - ասել է նա: - Մենք հարյուր միլիարդավոր դոլար ենք կորցնում՝ հօգուտ Չինաստանի: Մինչև չլուծենք այս խնդիրը, ես չեմ պատրաստվում համաձայնագիր կնքել»:

Թրամփը չի սկսել կանխատեսումներ անել շուկաների ապագա դինամիկայի վերաբերյալ, սակայն հայտարարել է, որ ԱՄՆ-ն տնտեսական առումով «շատ ավելի ուժեղ է» մյուս երկրներից։

«Ես ոչ մի անկում չեմ ցանկանում (խմբ.՝ շուկաներում): Սակայն երբեմն հարկ է լինում դիմելու դեղամիջոցի ինչ-որ բան շտկելու համար», - հավելել է նա:

Թրամփի հայտարարություններից ընդամենը մի քանի ժամ անց` ապրիլի 7-ի վաղ առավոտյան, Ասիայում ֆոնդային շուկաները անկում գրանցեցին. ճապոնական Nikkei 225-ը իջավ 6,3%-ով, իսկ Հոնկոնգի Hang Seng-ը կորցրեց 9,8%:

Իսկ ապրիլի 4-ին ԱՄՆ-ի բոլոր երեք հիմնական ֆոնդային ինդեքսները նվազել էին ավելի քան 5%-ով, մինչդեռ S&P 500-ն անկում էր ապրել գրեթե 6%-ով:

Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի մաքսատուրքերի հանձնաժողովը հայտարարել էր, որ Չինաստանը լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար՝ ի պատասխան Թրամփի մաքսային քաղաքականության։ Մաքսատուրքերը սահմանվում են ի լրումն գործող տուրքերի, պարզաբանել է գերատեսչությունը։

Միացյալ Նահանգներ

Չինաստանը 34%-ի չափով պատասխան մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից ներմուծվող ամբողջ արտադրանքի համար

Հայերեն Русский

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար