Հայաստան

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Հայաստանի տարածքում ապրիլի 6-ի ցերեկը, 7-11-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 6-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վարագությամբ։  Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում