Ռազմական

Մխիթար Հայրապետյանն ու Էմանուել Կիվան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանն ու Էմանուել Կիվան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության հեռանկարները

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 4-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության սպառազինությունների գլխավոր տնօրինության ղեկավար Էմանուել Կիվայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ նշելով, որ քննարկման առանցքում են եղել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները, տեխնոլոգիական փոխանակման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները, Հայաստանում պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր և այլ թեմաներ։

 Նախարարությունից նշում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ՀՀ ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում