Եվրոպա

Նորվեգիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանին տեղակայել նոր գումարտակ

1 րոպեի ընթերցում

Նորվեգիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանին տեղակայել նոր գումարտակ

Նորվեգիայի կառավարությունը առաջարկ է ներկայացրել խորհրդարան, ըստ որի՝ նախատեսվում է 670 մլն ԱՄՆ դոլար ծախսել պաշտպանական նախագծի վրա (ներառյալ՝ 24 հարավկորեական K9 հրետանային կայանների ձեռքբերումը)` Նորվեգիայի Ֆինմարկ շրջանում Ռուսաստանին սահմանակից նոր գումարտակ տեղակայելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«K9 հրետանային կայանները հագեցված են 155 մմ թնդանոթով, որը կարող է արկեր արձակել ավելի քան 40 կմ հեռավորության վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Ընդհանուր առմամբ՝ 670 մլն ԱՄՆ դոլար հատկացվել է նոր ծրագրի համար, իսկ մոտ 950 մլն դոլար արդեն իսկ ծախսվել է առկա ծրագրերի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում