Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Սաուդյան Արաբիայում, Օմանում և ԱՄԷ-ում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մշտական և սպասված հյուր է Մերձավոր Արևելքում։ Տարբեր երկրներում նվագախումբը պարբերաբար ներկայացնում է հայ կատարողական արվեստը և հանդես է գալիս համերգային յուրատեսակ ծրագրերով։ Այս անգամ նվագախումբը մեկնել է Սաուդյան Արաբիայի Դհահրան քաղաք։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ithra թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբն առաջին անգամ կներկայացնեն Game on համերգային ծրագիրը, որի ընթացքում կհնչեն համակարգչային հայտնի խաղերի համար գրված մեղեդիները՝ փոխադրված սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշում է, որ Game on-ը բավականին բարդ ծրագիր է նվագախմբի համար։ Համերգային երեկոն կզուգորդվի նորարարական լուծումներով, էկրանին ցուցադրվելիք պատկերներով։  

Այնուհետև նվագախումբը կմեկնի Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատ։ Մասկատի Արքայական օպերային թատրոնում նվագախումբն ապրիլի 10-ին և 11-ին հանդես կգա երկու համերգով՝ ներկայացնելով «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» հանրահայտ ֆիլմի երաժշտությունը, որը հեղինակել է ամերիկացի հայտնի կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը։ Այս համերգները նույնպես կուղեկցվեն տեսանյութերով։ 

Բոլոր համերգների տոմսերը վաղուց սպառվել են։ 

Ապրիլի 22-28-ն էլ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Արաբական Միացյալ Էմիրություններում ելույթ կունենա Classical Violin Olympus միջազգային մրցույթում։

 

Հայերեն English فارسی ქართული Русский

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը