Մեկնարկել է Ազգային երիտասարդական համաժողովի մասնակցության հայտերի ընդունումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարում է 2025 թվականի օգոստոսի 5-ից 7-ը Երևանում կայանալիք Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գրասենյակից, Ազգային երիտասարդական համաժողովն այս տարի կհամախմբի սփյուռքից և Հայաստանից 18-35 տարեկան 800 երիտասարդի։ 

«Համաժողովը միտված է համահայկական երիտասարդական օրակարգի առանցքային հարցերի քննարկմանը, սփյուռքի և Հայաստանի երիտասարդական շրջանակների միջև ցանցային աշխատանքի ընդլայնմանը, հայրենիքում սփյուռքի երիտասարդների ներուժի ներգրավմանն ու երիտասարդների դերի մեծացմանը Հայաստան-սփյուռք համագործակցության շրջանակներում։

Եռօրյա համաժողովը հագեցած է լինելու բազմոլորտ քննարկումներով տարաբնույթ ձևաչափերում՝ պանելային նիստեր, ինտերակտիվ աշխատաժողովներ, աշխատարաններ, բաց դասախոսություններ, կլոր-սեղան քննարկումներ, համայնքային կապերի ամրապնդմանն ուղղված հանդիպումներ, մարզական մարաթոն, ցուցահանդեսներ և մշակութային միջոցառումներ։

Մասնակցության հայտերը հասանելի են ստորև ներկայացված հղումներով․

Հայերեն՝ https://youthforumarm.aidaform.com/82025  
Անգլերեն՝ https://youthforumeng.aidaform.com/82025  
Ռուսերեն՝ https://youthforumrus.aidaform.com/82025

Նշենք, որ հայտադիմումի էլեկտրոնային ձևաթուղթը հանդիսանում է համաժողովի մասնակցության հետաքրքրվածության հայտ։ Ընտրված մասնակիցներին կուղարկվի համաժողովի մասնակցության հրավեր։

Ազգային երիտասարդական առաջին համաժողովն անցկացվել է 2023 թվականի օգոստոսի 1-3-ը Երևանում՝ համախմբելով սփյուռքից և Հայաստանից ավելի քան 650 երիտասարդի։

Հարցերի դեպքում կարող եք մեզ հետ կապ հաստատել armeniannationalyouthforum@gmail.com կամ youthforum@gov.am էլ. հասցեներով։ Հեռ․՝ +374 (41) 314034 (ներառյալ՝ WhatsApp, Viber, Telegram)»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայերեն

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում

Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր