Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, ԵՄ երկրներն արձագանքել են Թրամփի սահմանած մաքսատուրքերին

3 րոպեի ընթերցում

Մի շարք երկրներ արձագանքել են ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 2-ին հայտարարված մաքսատուրքերին։ Կանադայի վարչապետ Մարկ Քառնին հայտարարել է, որ մաքսատուրքերը հիմնավորապես կփոխեն միջազգային առևտրային համակարգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Նախագահ Թրամփը հենց նոր հայտարարեց այն միջոցների մասին, որոնք հիմնավորապես կփոխեն միջազգային առևտրային համակարգը, - ասել է Քառնին։ - Մենք պատրաստվում ենք այս մաքսատուրքերի դեմ պայքարել հակամիջոցների օգնությամբ: Մենք պատրաստվում ենք պաշտպանել մեր աշխատողներին»։

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի առևտրի և ձեռնարկատիրության նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը կշարունակի հետամուտ լինել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի կնքմանը:

«Ոչ ոք չի ցանկանում առևտրային պատերազմ, և մենք առաջվա պես մտադիր ենք համաձայնագիր կնքել.... Կառավարությունն անհրաժեշտ ամեն բան կանի Մեծ Բրիտանիայի ազգային շահերը պաշտպանելու համար», - ասել է Ռեյնոլդսը:

Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը կարծում է, որ ոչ ոք չի շահի սահմանված մաքսատուրքերից։

«Եվրոպան միասնական կլինի, Եվրոպան վճռական և համաչափ պատասխաններ կտա», - հայտնել է նա սոցցանցերում։

Իսկ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Դոնալդ Թրամփի կողմից սահմանած մաքսատուրքերը համարել է «սխալ»։ Նրա կարծիքով՝ դրանք օգուտ չեն բերի ԱՄՆ-ին։

Թրամփի սահմանած մաքսատուրքերին արձագանքել են Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Նորվեգիայի առևտրի և արդյունաբերության նախարար Սեսիլի Միրսեթը, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը:

Նոր Զելանդիայի առևտրի նախարար Թոդ Մաքքլայնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մաքսատուրքերը կազդեն երկրի արտահանողների վրա, որոնցից ոմանք կարող են ուշադրություն դարձնել այլ շուկաների:

Միևնույն ժամանակ նա ասել է, որ Նոր Զելանդիան չի պատրաստվում պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ։

«Դա կհանգեցնի նորզելանդական սպառողների համար գների բարձրացման և դա կհանգեցնի ինֆլյացիայի», - նշել է նա:

Մեքսիկայի վարչապետ Կլաուդիա Շեյնբաումը խոստացել է Թրամփի սահմանած մաքսատուրքերին պատասխանել ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 14:00-ին: 

Իսկ Պեկինը դեմ է հանդես եկել ներմուծվող չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը և հայտարարել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկի։

Միացյալ Նահանգներ

Չինաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացման դեմ

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է, որ 10% բազային մաքսատուրքեր է սահմանում Միացյալ Նահանգներ ներկրվող բոլոր ապրանքների համար և ավելի բարձր մաքսատուրքեր՝ երկրի տասնյակ խոշորագույն առևտրային գործընկերների համար։ 

Տնտեսություն

Թրամփը մաքսատուրքեր է սահմանել նաև Հայաստանի նկատմամբ

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում