Գիտություն

Երկրին սպառնացող YR4 աստերոիդի՝ Լուսնի հետ բախման հավանականությունը մեծացել է. NASA

1 րոպեի ընթերցում

Երկրին սպառնացող YR4 աստերոիդի՝ Լուսնի հետ բախման հավանականությունը մեծացել է. NASA

Լուսնի հետ 2024 YR4 աստերոիդի բախման հավանականությունը փոքր-ինչ մեծացել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 2-ին հայտնել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA):

«Գործակալության փորձագետները…. նորացրել են 2032 թվականի դեկտեմբերի 22-ին Լուսնի հետ 2024 YR4-ի բախման հավանականությունը 1,7%-ից (հաշվարկված փետրվարի վերջի դրությամբ) մինչև 3,8%՝ հիմնվելով Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի և վերերկրյա աստղադիտակների դիտարկումների տվյալների վրա: Հավանականությունը, որ աստերոիդը կթռչի-կանցնի Լուսնի մոտով, կազմում է 96,2%», - ասված է հաղորդագրության մեջ:

2024 YR4 աստերոիդը հայտնաբերվել է 2024 թ. դեկտեմբերի վերջին Չիլիում գործող Atlas ցանցի աստղադիտակներից մեկի կողմից։ Աստղագետների հաշվարկներով՝ այն կարող է մոտենալ Երկրին 2032 թվականի դեկտեմբերի 22-ին: Աստերոիդի չափը գնահատվում է 53-67 մետր՝ 10-հարկանի շենքի չափ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում