Չինաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացման դեմ

2 րոպեի ընթերցում

Պեկինը դեմ է հանդես գալիս ներմուծվող չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը և պատասխան միջոցներ կձեռնարկի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՉԺՀ առևտրի նախարարության ներկայացուցիչը:

«Չինաստանը կտրականապես դեմ է դրան և հակաքայլեր կձեռնարկի սեփական իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով», - ասվում է նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։

Նշվում է, որ «նման մոտեցումն անտեսում է շահերի հավասարակշռությունը, որը երկար տարիների ընթացքում ձեռք է բերվել բազմակողմ առևտրային բանակցություններում»։

«Սա միակողմանի ահաբեկման տիպիկ գործելակերպ է.... Առևտրային պատերազմներում հաղթողներ չկան, և հովանավորչականությունը ելք չունի», - ընդգծել է գերատեսչության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ պատմությունն ապացուցել է, որ մաքսատուրքերի բարձրացումը չի լուծի Միացյալ Նահանգների սեփական խնդիրները։

«Սա ոչ միայն վնաս կհասցնի նրանց սեփական շահերին, այլև սպառնալիքի տակ կդնի գլոբալ տնտեսական զարգացումը և արտադրության ու մատակարարումների շղթաների կայունությունը», - նշում է գերատեսչությունը։

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում «անհապաղ չեղարկել միակողմանի մաքսատուրքերը և տարաձայնությունները պատշաճ ձևով կարգավորել առևտրային գործընկերների հետ իրավահավասար երկխոսության միջոցով»։

Ինչպես լրագրողներին հաստատել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը, ԱՄՆ նախագահը 34%-ի չափով պատասխան մաքսատուրքեր է սահմանել չինական բոլոր ապրանքների նկատմամբ. արդյունքում ներմուծվող չինական ապրանքների միագումար մաքսատուրքերը կհասնեն 54 %-ի։

Թրամփն ավելի վաղ Չինաստանից ներկրվող ապրանքների համար 20% մաքսատուրք էր սահմանել, որպեսզի Պեկինին դրդի խոչընդոտել ֆենտանիլի մաքսանենգությանը ԱՄՆ։

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն միլիարդավոր դոլար է ստացել Չինաստանի դեմ մաքսատուրքերի հաշվին

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս