Իրանը պատրաստ է օգնել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Մեհդի Սոբհանի

2 րոպեի ընթերցում

Իրանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը զսպվածության միջոցով կանցնեն այն ճանապարհը, որը ի վերջո հանգեցնելու է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ 

«Մենք հույս ունենք, որ երկու կողմերը կկարողանա զսպվածության միջոցով անցնել այն ճանապարհը, որը հանգեցնելու է խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Իմ կարծիքով մեր տարածաշրջանը չի դիմանա որևէ լարվածության։ Հույս ունենք, որ բոլոր կողմերը կպահպանեն այդ սկզբունքները՝ միտված խաղաղությանը և հանգստությանը»,- նշել է Սոբհանին։ 

Դեսպանը հավելել է, որ Իրանը կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ։ 

«Մեր զրույցների, քննարկումների ժամանակ կողմերին կոչ ենք անում շարժվել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Իրանը պատրաստ է օգնել, որպեսզի խաղաղությունը պահպանվի, որպեսզի հրադադարը չխախտվի, և կողմերը կարողանան հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Եվ կարծում եմ, որ այս առումով 3+3-ը բավականին լավ ֆորմատ է։  Օգտագործելով այդ ֆորմատը՝ մենք կարող ենք շարժվել դեպի խաղաղության հաստատում»,- ընդգծել է Մեհդի Սոբհանին։ 

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ Ադրբեջանը Իսրայելից մեծ քանակությամբ սպառազինություն է ներկրում՝ դեսպանն ընդգծել է, որ իրենք դեմ են տարածաշրջանի միլիտարիզացիային։

«Մենք Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունենք, Ադրբեջանը մեր հարևանն է, մենք օգտագործում ենք այն կապերը, որ ունենք Ադրբեջանի հետ, ամեն ինչ անում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Ամեն դեպքում մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանային զարգացումներին»,- եզրափակել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։ 

Հայերեն العربية English فارسی Русский 中文

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել