Կրթություն

Ռուս-հայկական համալսարանը և SPRING PR-ը Doing Digital Forum 2025-ի շրջանակում հուշագիր են կնքել

5 րոպեի ընթերցում

Երևանում ապրիլի 3-ին արդեն երրորդ անգամ տեղի կունենա SPRING PR-ընկերության Doing Digital Forum-ը, որն այս տարի նվիրված է ժամանակաշրջանի ամենաարդիական թեմաներից մեկին՝ փողի փոխակերպմանն ու դրա տնտեսական ազդեցությանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին SPRING PR-ընկերությունից, Doing Digital Forum-ի նպատակն է համախմբել պետական կառավարման, ֆինանսական և տեխնոլոգիական էկոհամակարգի, բիզնեսի տարբեր ոլորտների առաջատարներին՝ բացահայտելու համար թվային փոխակերպման նորագույն միտումները, ֆինթեքի և ֆինանսաբանկային համակարգի համաշխարհային նորարարությունները։ 

Կարևորելով ֆինանսատեխնոլոգիական ոլորտում Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի գիտակրթական և գիտահետազոտական մեծ ներուժը, ուսանողների շրջանում ոլորտի վերաբերյալ հետաքրքրությունը՝ Doing Digital Forum 2025-ին ընդառաջ Ռուս-հայկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինե Խաչատրյանը և Doing Digital Forum-ի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը համագործակցության հուշագիր են կքնել։ 

Հուշագրի շրջանակում երկու կողմերն իրենց ջանքերը, փորձն ու հնարավորությունները համատեղելու պատրաստակամություն են հայտնել՝ նպաստելու համար մասնագիտական կրթության զարգացմանը, երիտասարդների համար արդիական գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորությունների ստեղծմանը, թվային փոխակերպումների դարաշրջանում ֆինանսատեխնոլոգիական ոլորտում երիտասարդների ներուժն ու տաղանդը գործի դնելու բացառիկ հնարավորությունների բացահայտմանը։ 

«Նախաձեռնությունը շատ ողջունելի է, և մենք ուրախ ենք մասնակցել այս մեծ գլոբալ միջոցառմանը՝ հաշվի առնելով դրա կարևորությունը, բանախոսների նշանակալիությունը և այն փաստը, որ այն կարող է դառնալ արդյունավետ հարթակ՝ միավորելով գիտական հանրույթը, բիզնեսի ներկայացուցիչներին և առաջատար մասնագետներին։ Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը հետագայում կզարգանա՝ հանգեցնելով ավելի խորքային և բազմակողմանի համագործակցության, այդ թվում՝ կրթական ծրագրերում ներառվելու և ուսումնական բաղադրիչների ավելի արդյունավետ զարգացման»,- նշեց Ռուս-հայկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինե Խաչատրյանը: 

Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի խոսքով՝ առաջին հերթին երիտասարդները պետք է լինեն իրազեկ ու գիտակից, քանի որ հենց նրանք են թվային փոխակերպումների կրողը, առաջնորդողն ու սպառողը. 

«Մենք մշտապես կարևորել ենք կրթական հաստատությունների դերն արդիական ուսումնական  ծրագրերի պատրաստման և գիտահեն լուծումներ առաջարկելու, ոլորտը պրոֆեսիոնալ կադրերով ապահովելու գործում։ Ֆինանսատեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումն անհնար է առանց նոր սերնդի մասնագետների պատրաստման։ Եվ մեր այս համագործակցությունն ուղղված է այնպիսի հարթակի ստեղծմանը, որը կօգնի երիտասարդներին փոխանցել ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև հնարավորություն՝ շփվելու ոլորտի լավագույն մասնագետների հետ,  ներգրավվելու պրակտիկ միջավայրում, անմիջական մասնակիցը լինելու մասնագիտական խորը քննարկումների ու վերլուծությունների», - նշում է Տաթևիկ Սիմոնյանը։

Նշենք, որ Հուշագրով Համալսարանը հանդես է գալու որպես Doing Digital Forum-ի տեղեկատվական աջակից, ինչպես նաև համալսարանի ոլորտային ֆակուլտետների լավագույն ուսանողները ստանալու են ֆորումի մասնակցության հնարավորություն։ 

Doing Digital Forum-ն այս տարի ևս հնարավորություն է տալու ծանոթանալու միջազգային լավագույն փորձին. Ֆորումը Հայաստան է բերում միջազգային առաջադեմ միտքն ու գիտելիքը, որին հայ ուսանողներն ու երիտասարդները կունենան բացառիկ հասանելիություն։ 

Doing Digital Forum 2025-ի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է։ Երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Բլոկչեյն գործընկերը՝ Fastex-ը։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի  Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է: Ֆորումի ֆինանսական գործընկերը Fast Bank-ն է։ 

Հայերեն

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության, տարածաշրջանային և միջազգային հարցեր

Չինաստանի ԱԳ նախարարն աջակցություն է հայտնել այլ երկրների հետ Իրանի երկխոսությանը

Ֆրանսիայում հավաստիացրել են, որ Եվրոպան պնդում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը

«Երիտասարդի երազանք» նախագծի վերջին խմբի մասնակիցները ներկայացրին իրենց մարքեթինգային ծրագրերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ

ՌԴ և Պակիստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարները

ԱՄՆ-ն հնարավոր է գրեթե կրկնակի նվազեցնի Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը. The Wall Street Journal

Փարիզի 9-րդ շրջանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

Վրաստանի նախագահը Վատիկանում կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը