Եվրոպա

Ատլանտյան օվկիանոսում 6,5 տոննա կոկաինով սուզանավ են կալանել

1 րոպեի ընթերցում

Ատլանտյան օվկիանոսում 6,5 տոննա կոկաինով սուզանավ են կալանել

Իրավապահները Ատլանտյան օվկիանոսում կալանել են սուզանավ, որում եղել է գրեթե 6,5 տոննա կոկաին, ինչպես նաև անձնակազմի հինգ անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News պարբերականը։

Գործողությունը տեղի է ունեցել Ազորյան կղզիներից (պատկանում է Պորտուգալիային) 900 կմ դեպի հարավ։ Դրան մասնակցել են Պորտուգալիայի ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի զինծառայողներ, ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության աշխատակիցներ, ինչպես նաև Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի անդամներ:

Դեպի Իբերիայի թերակղզի նավարկող սուզանավի անձնակազմի անդամները ձերբակալվել են։ Այն պատկանում է միջազգային հանցավոր խմբավորման։

2024 թվականի ընթացքում Պորտուգալիայում առգրավվել է 23 տոննա կոկաին։ Պորտուգալիան համարվում է առաջին կանգառը դեպի Եվրոպա մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող թմրամիջոցների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում