Քաղաքականություն

ՀՀ ԱՍՀ փոխնախարարն ու ԵՏՍԿ արտաքին հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարը կարևորել են օրակարգային հարցերի ուղղությամբ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ փոխնախարարն ու ԵՏՍԿ արտաքին հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարը կարևորել են օրակարգային հարցերի ուղղությամբ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (ԵՏՍԿ) պատվիրակության հետ՝ ԵՏՍԿ արտաքին հարաբերությունների ստորաբաժանման ղեկավար Դիմիտրիս Դիմիտրիադիսի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև օրակարգային հարցերի ուղղությամբ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը. մասնավորապես, քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումների, արհմիությունների դերի, ինչպես նաև գործազրկության մակարդակի նվազեցմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը, ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությամբ սահմանված գերակայություններն ու այդ ուղղությամբ գործողությունների ծրագիրը։ Այս համատեքստում նախարարի տեղակալը մանրամասնել է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված լայնածավալ փոփոխությունները, խոսել սոցիալական գործընկերության դերի բարձրացման, ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում իրականացվող աշխատանքների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում