Մեկնարկել է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է իրականացնել «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2025 թվականի դասընթացները մեկնարկել են գարնանային առաջին փուլով՝ մարտի 24-ից 29-ը, և անցկացվել են Արարատի մարզի Վեդի քաղաքում, որտեղ մասնակցել են 3 ուսումնական հաստատության 35 մանկավարժ։

Ծրագրի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չեն մեկուսանա ընդհանուր կրթական համակարգից, այլ հնարավորություն կունենան ստանալու ներառական և որակյալ կրթություն։ 

Դասընթացների ընթացքում բանախոսները ներկայացրել են ներառական կրթության հիմնախնդիրները, անդրադարձել, թե ինչպես կարելի է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր առանձնահատկություններից, կզգա իր կարևորությունը և լիարժեք կմասնակցի դասապրոցեսին։ Կիրառվել են գործիքներ, որոնք օգնում են հաղթահարել հնարավոր խոչընդոտները՝ ինչպես մանկավարժների, այնպես էլ երեխաների համար։ Մասնակիցները քննարկել են կրթական միջավայրի հարմարեցման հարցերը, հասարակության մոտեցումները հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ, կարծրատիպերի կոտրման հարցը, ինչպես նաև ներկայացրել են միջազգային և հայաստանյան փորձը մշակութային կրթության ոլորտում։

Այս դասընթացները ոչ միայն մեթոդական աջակցություն են ապահովում, այլ նաև առաջարկում են գաղափարներ, որոնք պետք է ծառայեն այն մոդելին, որտեղ բոլոր երեխաները՝ անկախ իրենց տարբերություններից, կարող են միասին ստանալ կրթություն և ոգեշնչվել արվեստից։

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» 2025 ծրագրին կմասնակցեն Երևանի և ՀՀ Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերի 15 ուսումնական հաստատության շուրջ 200 մանկավարժ։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում